ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Դեմքով դեպի գյուղը, գյուղացին, առա՜ջ...

Դեմքով դեպի գյուղը, գյուղացին, առա՜ջ...
31.10.2014 | 12:28

Հրաչյա
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Առաջնորդը քաջ էր ու քաջ-քաջ գիտեր, որ ինքը ղեկավար է, պարտավոր է ամեն ինչ անել խեղճացած ժողովրդի համար։ Առաջնորդի մեջ, որ ղեկավար էր, արթնացավ խիղճը։ Նա բացեց աչքերը ու տեսավ, որ արթնացածը ոչ միայն խիղճն է, այլև սերը, ու որքան զարմանալի է` արթնացել է նաև պատասխանատվության զգացումը ու շարքի է կանգնել։ Արթնացած խղճով չբավարարվեց ղեկավար-առաջնորդը։ Մարդը, թեկուզ ղեկավար լինի, պիտի որ նաև բնազդ ունենա։ Ինքը, ճիշտ է, ղեկավար է ու ղեկավարում է մի հինավուրց ժողովրդի, իրավունքներ շատ ունի, բայց իրավունք չունի մոռանալու անուշ բարբառը։ Բարբառաբառերով աչքին երևացին արարչագործ նախնիների շինական դիմանկարները։ Մարդիկ աշխատել են ու ապրել։ Շատերն անգամ ապրել են ու աշխատել։ Ամեն մեկն իր գործն է ունեցել։ Հողն իր գործն է ունեցել։ Թող մարդը փորձի չվարի, չցանի իր հողը։ Ընտանիքը սովի կմատնի։ Ջուրն իր գործն է իմացել ու իր ջրաբանին է կացել։ Եվ ամեն ինչ` մաքո՜ւր, սիրո՜ւն, ժպտո՜ւն։ Ոչ մեկը մեկից նեղանալու իրավունք չունի։ Քեզ գործ է տրված, իմացիր, քո գործը միայն դու ես անելու։ Էն ժամանակներում, ասում են, չի եղել էկոլոգիա բառը։ Բառը չի եղել, բայց մարդիկ, անգամ գազանները վայելել են միայն էկոլոգիական մաքուր սնունդ։ Հացը մաքո՜ւր, պանիրը` մաքո՜ւր, ջուրը ամեն տեղ` ակունքի պես մաքո՜ւր-մաքուր։ Եթե անգամ իրար հետ վիճում էին, մաքուր վեճ էր. ի՞նչ սպառնալիք, ի՞նչ սպանություն։ Ամեն ինչ մաքուր ու զուլալ։ Հիմա... Հիմա՞... Սարսափելի է։ Աստված որ հիվանդությունը տալիս է, բուժումն ու բուժման ձևերն էլ հետն է տալիս։ Հիմա մեր տեղական հիվանդությունները, ասես, քիչ են, հազար սահման են խախտում ու նաև Հայաստան են ժամանում անծանոթ ու ծանոթ բազմաթիվ հիվանդություններ` հազար տոննաներով ժամկետանց դեղերն էլ շան ոտ ու պոչի հետ գալիս են հիվանդությունների հետևից։ Հիվանդությունները գալիս են, որ խեղճացնեն նկուն ու ճկուն գյուղացուն` աղվեսի նման, կզաքիսի նման տանելով ու խեղդելով նրա հավերը, աֆրիկյան ժանտախտի նման խեղդելով նրա խոզերը, գայլաոհմակի նման խեղդելով նրա ոչխարները, օլիգարխ իշխանավորների նման գյուղացուն զրկելով ապրելու իրավունքից` բաց տեղ թողնելով միայն ընտրությունների ժամանակ` ա՛ռ քեզ ու հիշիր, որ ձայնդ արդեն ծախված է։ Էսպես... Եվ առաջնորդ-ղեկավարը հավաքեց իր մունետիկներին ¥մունդռիկներին¤, իր աջ ու ահյակ ժպտացողներին։ Եվ առաջնորդ-ղեկավարը կոչ արեց նախ իր նախրապանին, նրան, էլի, որի պապը եղել է նախրապան, որի հերը եղել է նախրապան, իսկ ինքը նախարար է։ ՈՒրեմն նախագահը կոչ արեց իր նախարարներին, ծանր ու մեծ պաշտոնյաներին` մի՛ կանգնեք, ինձ մի՛ նայեք, հետևելու եմ անձամբ, հենց հիմիկվանից դեմքով շրջվում եք դեպի գյուղն ու գյուղացին։ Առա՜ջ... Այսօր գյուղացին կարոտ է օգնության։ Հասեք գյուղ, հասեք գյուղացուն ու օգնեք։ Էնպես օգնեք, որ գյուղացին զգա, որ նախագահի հրաման-հանձնարարականով նախարարները, օլիգարխները, կաշառակերները եկել են և օգնում են գյուղացուն։ Ձրի։ Միայն ձրի։ Հասկացեք, միայն անվարձահատույց։ Նայեք հայելու մեջ։ Նայեք ձեր դեմքին։ Պետք է հարգել աշխատավոր գյուղացուն։ Ինչպես ասել է նախագահը` գյուղացու հետ այսուհետ պետք է խոսել միայն Դուքով։ Եվ հիշեք, մի՛ մոռացեք, որ Դուքով խոսելու դեպքում դ տառը պետք է հնչի մեծատառ Դ-ով։ Իսկ եթե բանը հասնի գրավորի, նույնպես պետք է գրել մեծատառով։ Բառամիջում լսվող դ-ն պետք է գրել և կարդալ միայն մեծատառ։ Դուք ինքներդ պետք է մոտենաք գյուղացուն, նրա հետ` սկսած ավանդական հայոց բարևից, պետք է խոսենք հոգնակի, օրինակ, բարև Ձեզ։ Ձ-ն անպայման մեծատառով։ Պետք է գյուղացուն ոգևորել, շուտ-շուտ հիշեցնել, որ Դուք լավ գործ եք անում Ձեզ անծանոթ, բայց երազած անկախության պայմաններում։ Եվ տարբեր տեղերում տարբեր պաշտոնյաներ նայեցին տարբեր հայելիների ու ամեն մեկն իր լեզվով, իր կարեցածի չափ, իր դեմքը տնտղելուց հետո, դարձավ հանրապետության նախագահ ու նախագահ-նախագահ ինքն իրեն հրաման տվեց.
-Նախարար ես, թե ինչ զռթուզիբիլ ես, ի՞նչ ես խյարի նման տնկվել, դեմքով շրջվիր դեպի գյուղը, գյուղացին ու` առա՜ջ...
Նախարարը դեմքով շրջվեց դեպի գյուղ, հառաչեց. ավելի լավ է լինել օլիգարխ, կաշառակեր, քան նախարար։ Ի՞նչ օգուտ դեմքով դեպի գյուղը շրջվելուց... Ե՛վ ականջին հասավ վաղուց խմբագրված ու ձայնագրված մի խոսք` իշխանավորներին, նրանց ընտանիքներին հարկավոր է էկոլոգիապես մաքուր սնունդ։ Պետք է խնամել ու գուրգուրել ամեն մի գյուղացու, ոգևորել նրան, պարգևատրել մեդալներով ու շքանշաններով, այո՛, սուրբ Մեսրոպ, սուրբ Սահակ շքանշաններով պարգևատրել էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրած հետևյալ անձանց... Ամեն պաշտոնյա, ով նախագահի հանձնարարությամբ լինում է գյուղում, իհարկե, դեմքը նախապես գյուղի վրա շրջելուց հետո, պարտավոր է իմանալ, որ էկոլոգիապես մաքուր պանիր, ավելի ճիշտ` կաթնամթերք է լինում, լինում է մեղր, լինում է միս, լինում է միրգ։ Լինում է էկոլոգիապես մաքուր ընտանիք` էկոլոգիապես մաքուր հիշողություններով ու զրույցներով։
Եվ նախագահի քաջարի զինվորները արշավեցին դեպի գյուղ, դեպի գյուղացին։ Երբ տեղ հասան, զգացին, որ ո՛չ գյուղ կա, ո՛չ էլ գյուղացի։ Գյուղն ո՞վ է տվել, գյուղացին ո՞վ է տվել։ Ասին, երևի ուրիշ աշխարհ են ընկել։ Մարդ չկա, որ հարցնեն։ Դես էկոլոգիա, դեն էկոլոգիա` նման բան ո՞վ է տվել։ Դեմքով դեպի գյուղ. շրջվել-տեսնելու համար պետք է նախ երես ունենալ։ Մարդը կորցրել է իր հողը։ Հողը կորցրել է իր տիրոջը։ Ջուրը կորցրել է իր այգին։ Այգին կորցրել է իր մարդուն։ Մարդը կորցրել է իր հավատը։ Իր աղոթքն է կորցրել մարդը։
Եվ գյուղը կորցրած, հավատը կորցրած մարդիկ հայտնվեցին նախագահի պաշտպան պարիսպների մոտ։ Խաբարը տարան նախագահին, թե էսպես ու էսպես մարդիկ են հավաքվել և ցանկանում են պատվիրակություններից մի երկուսին ջոկել, որ բազմազբաղ նախագահն ընդունի։ Հա, հա՜... Էկոլոգիա հարցով։ Մաքուր կարտոֆիլ, անաղարտ լոբի, մեղր... Եվ լուր եկավ նախագահի կողմից.- Դուք հանգիստ գնացեք ու ձեր գործին կացեք, իսկ էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետությունը, կառավարությունը խիստ մտահոգ են։ Ասեք, որ նախագահը անձամբ հանձնարարականներ է տվել։
Դեմքով պետք է իշխանավորները, պաշտոնապես պաշտպանված մարդիկ դեմքով, այո, միայն իրենց դեմքով, միշտ և ոչ մի դիմակով պետք է շրջվեն դեպի գյուղն ու գյուղացին։ Ոչինչ, որ գյուղում մարդ չի մնացել։ Բա 25 տարի է, հասկացեք, ամբողջ քառորդ դար էդ գործին ենք, էդքա՞ն էլ չանեինք։ Սխալնե՞ր են եղել։ Չի սխալվում միայն նա, ով չի աշխատում։ Իսկ մենք գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ աշխատենք...

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ